Download Print this page

Philips Sonicare DiamondClean 9000 Series Manual page 805

Hide thumbs Also See for Sonicare DiamondClean 9000 Series:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Լիցքավորում և մարտկոցի լիցքի կարգավիճակ
Լիցքավորում
Այս Philips Sonicare ատամի խոզանակը
նախատեսված է առնվազն 28 խոզանակման համար՝,
յուրաքանչյուր պրոցեդուրան 2 րոպե տևողությամբ (14
օր, եթե օգտագործվի օրական երկու անգամ) լրիվ
լիցքավորված մարտկոցով։ Մարտկոցի լիցքի ցուցիչը
ցույց է տալիս մարտկոցի կարգավիճակը, երբ
ավարտում եք խոզանակման 2 րոպեանոց
պրոցեդուրան, երբ անջատում եք խոզանակը, կամ
երբ այն լիցքավորվում է։
Նշում՝ Կարող է պահանջվել մինչև 24 ժամ, որպեսզի
մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվի՝ նախքան
առաջին օգտագործումը, սակայն դուք կարող եք
օգտագործել Philips Sonicare ատամի խոզանակը,
նախքան այն ամբողջովին լիցքավորվելը։
Լիցքավորումը լիցքավորման հիմքի վրա
1 Լիցքավորման հիմքի լարը միացրեք
էլեկտրասնուցման աղբյուրին:
2 Լիցքավորման հենակը կամ լիցքավորման
ապակյա բաժակը տեղադրեք լիցքավորման հիմքի
վրա:
3 Տեղադրեք բռնակոթը լիցքավորման հենակին կամ
լիցքավորման ապակյա բաժակի մեջ:
-
Մարտկոցի լիցքի ցուցիչի լույսը վառվում է, իսկ
բռնակը երկու անգամ ազդանշան է տալիս։ Սա
նշանակում է, որ ատամի խոզանակը
լիցքավորվում է։
4 Ատամի խոզանակը կլիցքավորվի մինչև այն
ամբողջությամբ լցվի:
Երբ մարտկոցի ցուցիչը թարթում է, ուրեմն բռնակոթը
լիցքավորվում է: Երբ բռնակոթն ամբողջությամբ
լիցքավորվի, մարտկոցի ցուցիչը 30 վայրկյան կվառվի,
ապա կանջատվի:
Լիցքավորումը ճամփորդական պատյանով
Նշում՝ Հետը տրամադրվող աքսեսուարները կարող են
տարբերվել՝ գնված մոդելից կախված:
805
Հայերեն

Advertisement

loading