Philips PSG7040/10 User Manual page 113

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 5
Հայերեն
114
Սարքի օգտագործումը
OptimalTEMP տեխնոլոգիա
Զգուշացում. մի արդուկեք չարդուկվող գործվածքները։
OptimalTEMP տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արդուկել բոլոր տեսակի արդուկվող
գործվածքները ցանկացած հերթականությամբ՝ առանց արդուկի ջերմաստիճանը կարգավորելու և
հագուստը տեսակավորելու։
Արդուկի տակի հատվածը տաք վիճակում կարող եք պարզապես դնել արդուկի տախտակի վրա, դա
անվտանգ է (նկ. 6) և կարող եք նորից չդնել արդուկի տակդիրի վրա։ Սա ավելի քիչ լարվածություն
կառաջացնի ձեր դաստակի վրա։
-
Այս նշանով գործվածքները (նկ. 7), արդուկվող են, օրինակ՝ վուշ, բամբակ, պոլիէսթեր, մետաքս,
բուրդ, վիսկոզ, արհեստական մետաքս։
-
Այս նշանով գործվածքները (նկ. 8) արդուկվող չեն: Այստեղ ներառված են սինթետիկ
գործվածքները, օրինակ՝ սպանդեքսը, էլաստանը, սպանդեքս կամ պոլիոլեֆինային մանրաթելեր
(օր.՝ պոլիպրոպիլեն) պարունակող գործվածքները։ Հագուստի վրայի տպագրությունները նույնպես
չի կարելի արդուկել:
Արդուկումը
1 Գոլորշու գեներատորը դրեք կայուն ու հարթ մակերևույթին։
Նշում. արդուկման անվտանգությունն ապահովելու համար խորհուրդ ենք տալիս հիմքը միշտ
դնել կայուն արդուկի սեղանի վրա, սեղանի չափը պետք է համապատասխանի գոլորշու
գեներատորների չափին:
2 Համոզվեք, որ ջրի տարայում բավականաչափ ջուր կա (տե՛ս «Ինչպես լցնել ջրի տարան» բաժինը)։
3 Հոսանքի լարը միացրեք էլեկտրասնուցման հողանցված վարդակին և սեղմեք միացման/
անջատման կոճակը` գոլորշու գեներատորը միացնելու համար։ Սպասեք, մինչև «արդուկման
պատրաստ» ցուցիչի լույսը համաչափ վառվի (նկ. 9)։ Սա տևում է մոտ 2 րոպե:
4 Հանեք գոլորշու մատակարարման ճկափոկը գոլորշու մատակարարման խցիկից:
5 Սեղմեք արգելափակման սևեռիչը՝ արդուկը տակդիրից ապակողպելու համար (նկ. 10)։
6 Սեղմեք և պահեք գոլորշու մատակարարման կոճակը՝ արդուկումը սկսելու համար (նկ. 11)։
Նշում. առաջին օգտագործման ժամանակ սեղմեք և պահեք 30 վայրկյան գոլորշու
մատակարարման կոճակը, որպեսզի գոլորշին արձակվի: Այն կարող է ավելի երկար տևել, եթե
արդուկը երկար է պահվել:
7 Լավագույն արդյունք ստանալու համար գոլորշով արդուկելուց հետո վերջին շարժումները
կատարեք առանց գոլորշու:
MAX ռեժիմ
Ավելի արագ արդուկելու և ավելի մեծ քանակությամբ գոլորշի արձակելու համար կարող եք
օգտագործել MAX ռեժիմը։
1 Սեղմեք և պահեք միացման/անջատման կոճակը 5 վայրկյան, մինչև լույսը վառվի սպիտակ գույնով։
2 Էներգիա խնայելու նպատակով 15 րոպե անց սարքն ավտոմատ կերպով կվերադառնա գոլորշու
մատակարարման սովորական ռեժիմին։
3 Կամ, ցանկացած պահի նորմալ գոլորշու ռեժիմին վերադառնալու համար սեղմեք և պահեք
միացման/անջատման կոճակը 2 վայրկյան, մինչև լույսը նորից կապույտ դառնա:
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիա
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան նախատեսված է դժվար ծալքերը հարթեցնելու համար։
-
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան ակտիվացնելու համար երկու անգամ արագ սեղմեք գոլորշու
մատակարարման կոճակը։ Սարքը գոլորշու 3 ուժեղ հոսք կարձակի:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Perfectcare 7000 seriesPsg7014

Table of Contents