Mitsubishi Electric Mr.SLIM PLA-ZM EA Series Installation Manual page 65

Hide thumbs Also See for Mr.SLIM PLA-ZM EA Series:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Բովանդակություն
1. Անվտանգության նախազգուշացումներ ................................................................ 1
2. Տեղադրման վայր ........................................................................................................ 2
3. Ներքին բլոկի տեղադրում ........................................................................................ 3
4. Սառնագենտի խողովակաշարի անցկացում ........................................................ 6
5. Դրենաժի խողովակներ ............................................................................................. 7
Նշում.
Այս տեղադրման ձեռնարկում օգտագործվող «Լարային հեռակառավարման սարք» արտահայտությունը վերաբերում է միայն PAR-41MAA մոդելի հեռակառավարման սարքին:
Այլ հեռակառավարման սարի մասին տեղեկությունների համար ծանոթացեք տուփում ներառված տեղադրման ձեռնարկին կամ սկզբնական կարգավորումների ուղեցույցին:
1. Անվտանգության նախազգուշացումներ
► Ն ախքան բլոկի տեղադրելը ամբողջությամբ կարդացեք «Անվտանգության նախազգուշացումները»:
► « Անվտանգության նախազգուշացումները» ներկայացնում են անվտանգությանը վերաբերող շատ կարևոր կետեր: Անպայման հետևեք դրանց:
► Տ եղեկացրեք ձեր էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությանը կամ նրանից թույլատվություն ստացեք մինչ այս սարքը էլեկտրասնուցման համակարգին միացնելը:
ՍԱՐՔԻ ՎՐԱ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Հրդեհի վտանգ)
Նախքան շահագործելը ուշադրությամբ կարդացեք ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ:
Սպասարկող անձնակազմից պահանջվում է շահագործելուց առաջ ուշադրությամբ կարդալ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ և ՏԵՂԱԴՐՄԱՆ
ՁԵՌՆԱՐԿԸ:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ և այլ տեղեկատու նյութերում:
Տեքստում օգտագործվող սիմվոլները
Ուշադրություն.
Թվարկված են այն նախազգուշական միջոցները, որոնց պետք է հետևել
օգտագործողի վնասվածքի կամ մահվան վտանգը կանխելու համար:
Զգուշացում.
Թվարկված են այն նախազգուշական միջոցները, որոնց պետք է հետևել բլոկի
վնասվելը կանխարգելելու համար:
Ուշադրություն.
• Ուշադիր կարդացեք հիմնական բլոկին փակցված պիտակները:
• Սարքի տեղադրման, տեղափոխման և վերանորոգման համար դիմեք
մատակարարին կամ տեխնիկայի հավաստագրված մասնագետին:
• Օգտագործողը երբեք չպետք է փորձի վերանորոգել կամ տեղափոխել սարքն
ինքնուրույն:
• Մի՛ ձևափոխեք բլոկը: Այն կարող է առաջացնել էլեկտրական շոկ,
վնասվածքներ կամ ջրի արտահոսք:
• Տեղադրման և տեղափոխման աշխատանքների ժամանակ հետևեք Տեղադրման
ձեռնարկի հրահանգներին և օգտագործեք արտաքին բլոկի տեղադրման
ձեռնարկում նշված սառնագենտի համար հատուկ նախատեսված գործիքներ և
խողովակաշարեր:
• Սարքը պետք է տեղադրվի հրահանգներին համապատասխան՝
երկրաշարժներից, փոթորիկներից և ուժեղ քամիներից վնասվելու վտանգը
նվազեցնելու համար: Սխալ տեղադրված սարքը կարող է ընկնել և նյութական
և մարմնական վնասվածքների պատճառ դառնալ:
• Սարքը պետք է տեղադրվի այնպիսի կառույցի վրա, որը կդիմակայի սարքի քաշին:
• Սարքը պետք է պահվի լավ օդափոխվող տարածքում, որի չափսերը պետք
է համապատասխանի շահագործման համար նախատեսված տարածքի
չափսերին:
• Եթե օդորակիչը տեղադրված է փոքր կամ փակ սենյակում, միջոցներ պետք
է ձեռնարկվեն, որպեսզի սառնագենտի կոնցենտրացիան սառնագենտի
արտահոսքի դեպքում չգերազանցի անվտանգության սահմանաչափը:
Սառնագենտի արտահոսքի և սենյակում թույլատրելի կոնցենտրացիայի
գերազանցման դեպքում թթվածնի պակասի հետևանքով կարող է դժբախտ
պատահար առաջանալ:
• Հեռու պահեք գազով աշխատող սարքերը, էլեկտրական տաքացուցիչները և այլ
կրակի աղբյուրները (բռնկման աղբյուրները) այն վայրից, որտեղ կատարվում
են օդորակչի տեղադրման, վերանորոգման կամ սարքին վերաբերող այլ
աշխատանքներ:
Սառնագենտի կրակի հետ շփման հետևանքով առաջանում են թունավոր գազեր:
• Օդափոխեք սենյակը, եթե շահագործման ժամանակ սառնագենտի արտահոսք կա:
Սառնագենտի կրակի հետ շփման հետևանքով առաջանում են թունավոր գազեր:
• Էլեկտրական բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն տեխնիկայի
որակավորված մասնագետի կողմից՝ տեղական կանոնակարգերին և այս
ձեռնարկում բերված հրահանգներին համապատասխան:
• Էլեկտրալարերի անցկացման համար օգտագործեք միայն նշված մալուխներ:
Էլեկտրալարերը պետք է անվտանգ միացված լինեն. ծայրերի միացումները
չպետք է ձգված լինեն: Չի թույլատրվում մալուխների մակադիր միացումը (եթե
այս փաստաթղթում այլ բան նախատեսված չէ):
Այս հրահանգներին չհետևելը կարող է հանգեցնել գերտաքացման կամ հրդեհի:
• Մի օգտագործեք էլեկտրական լարերի միջանկյալ միացում:
Այս նշանը միայն R32 սառնագենտի համար է: Սառնագենտի տեսակը նշված է արտաքին բլոկի տեխնիկական բնութագրերով սալիկի վրա:
Եթե սառնագենտի տեսակը R32 է, ապա համակարգի մեջ օգտագործվում է դյուրավառ սառնագենտ:
Եթե սառեցուցիչն արտահոսի և շփման մեջ մտնի կրակի կամ տաքացնող մասի հետ, կգոյանա վնասակար գազ և կառաջանա հրդեհի վտանգ:
6. Էլեկտրական աշխատանք ........................................................................................ 8
7. Փորձնական գործարկում ....................................................................................... 14
8. Համակարգի կառավարում .................................................................................... 17
9. Վանդակաճաղի տեղադրումը ............................................................................... 18
10. Հեշտ պահպանման գործառույթ ............................................................................ 21
Նկարներում օգտագործվող սիմվոլներ
՝ Ցույց է տալիս այն մասը, որը պետք է հողակցված լինի:
՝ Արգելվում է:
Տեղադրման աշխատանքները ավարտելուց հետո հաճախորդին բացատրեք
սարքի «Անվտանգության նախազգուշացումները», ծանոթացրեք օգտագործման և
պահպանման եղանակին՝ համաձայն Շահագործման ձեռնարկի հրահանգների,
և կատարեք փորձնական գործարկում, որպեսզի համոզվեք, որ բլոկը նորմալ
է աշխատում: Պարտադիր փոխանցեք օգտագործողին Տեղադրման ձեռնարկը
և Շահագործման ձեռնարկը պահպանման համար: Այս ձեռնարկները պետք է
փոխանցվեն այս սարքի հետագա օգտագործողներին:
• Օդորակիչը տեղադրելիս կամ տեղափոխելիս կամ սպասարկման ժամանակ
սառնագենտի խողովակաշարի մեջ սառնագենտ լիցքավորելիս օգտագործեք
միայն արտաքին բլոկի վրա նշված սառնագենտը: Մի՛ խառնեք այն այլ
սառնագենտի հետ և օդ մի՛ թողեք խողովակների մեջ:
Ս առնագենտի խողովակների մեջ օդի առկայությունը կարող է առաջացնել
ոչ նորմալ բարձր ճնշում և հանգեցնել պայթյունի կամ այլ վտանգավոր
իրավիճակների:
Հ ամակարգի համար սահմանված սառնագենտից բացի այլ սառնագենտների
օգտագործումը կառաջացնի մեխանիկական անսարքություն, համակարգի
աշխատանքի խափանում կամ բլոկի փչացում: Վատագույն դեպքում,
այն կարող է հանգեցնել ապրանքի անվտանգության ապահովման լուրջ
խոչընդոտների:
• Օդորակիչը պետք է տեղադրվի համաձայն ազգային էլեկտրական
սարքավորումների տեղադրման կանոնակարգերի:
• Այս սարքը նախատեսված չէ ցածր ֆիզիկական, զգայական կամ մտավոր
կարողություններով, կամ փորձի և գիտելիքների պակասով (ներառյալ
երեխաներին) անձանց կողմից շահագործման համար, եթե միայն նրանք չեն
ուղղորդվում կամ սարքի օգտագործման մասին հրահանգներ ստանում նրանց
անվտանգության համար պատասխանատու անձանցից:
• Անհրաժեշտ է հետևել երեխաներին, որպեսզի նրանք չխաղան սարքի հետ:
• Սարքի էլեկտրական տուփի կափարիչը պետք է ամուր ամրացված լինի:
• Եթե հոսանքի լարը վնասվել է, այն պետք է փոխարինվի արտադրողի,
սպասարկող գործակալի կամ նմանատիպ որակավորում ունեցող
մասնագետների կողմից՝ վտանգներից խուսափելու համար:
• Օգտագործեք միայն Mitsubishi Electric-ի կողմից թույլատրված պարագաներ
և դիմեք դիլերներին կամ որակավորված մասնագետին՝ դրանք տեղադրելու
համար:
• Տեղադրումն ավարտելուց հետո համոզվեք, որ սառնագենտի արտահոսք
չկա: Եթե սառնագենտի արտահոսք տեղի ունենա սենյակ և սառնագենտը
շփման մեջ մտնի կրակի, տաքացուցիչի հետ կամ շարժական գազօջախի հետ,
կարտանետվեն վնասակար գազեր:
• Մի՛ օգտագործեք արտադրողի կողմից առաջարկված միջոցներից զատ այլ
միջոցներ՝ ապասառեցումն արագացնելու կամ մաքրելու նպատակով:
• Սարքը պետք է պահվի այնպիսի սենյակում, որտեղ չկան անընդմեջ
շահագործվող բոցավառման աղբյուրներ (օրինակ՝ բաց կրակ, շահագործվող
գազային սարքեր կամ էլեկտրական տաքացուցիչներ):
• Մի՛ վնասեք կամ վառեք:
hy
1

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Mr.slim pla-zm100ea2

Table of Contents