Անվտանգություն Եւ Համապատասխանություն - Philips HF3650 Manual

Hide thumbs Also See for HF3650:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Ընդհանուր դրույթներ
Անվտանգություն և համապատասխանություն
-
Մի օգտագործեք հարմարակցիչը այնպիսի պատի վարդակներում կամ
դրանց մոտ, որոնք պարունակում են օդը թարմացնող էլեկտրական
միջոց, քանի որ դա կարող է անուղղելի կերպով վնասել հարմարակցիչը:
-
Սարքը հատակին մի գցեք, դրան ուժեղ հարվածներ մի հասցրեք և այլ
ծանր մեխանիկական ազդեցությունների մի ենթարկեք:
-
Սարքը դրեք կայուն, հարթ և ոչ սայթաքուն մակերևույթի վրա:
-
Մի խոչընդոտեք սարքի հովացմանը՝ այն տարբեր առարկաներով,
օրինակ՝ վերմակով, վարագույրով, հագուստով, թերթով ծածկելու
միջոցով:
-
Մի օգտագործեք սարքը, եթե սենյակի ջերմաստիճանը 5 °C-ից ցածր կամ
35 °C-ից բարձր է:
-
Սարքը միացման/անջատման կոճակ չունի: Սարքն անջատելու համար
հեռացրեք հարմարակցիչը պատի վարդակից։ Հարմարակցիչը և պատի
վարդակը պետք է միշտ հեշտ հասանելի լինեն:
-
Այս սարքը նախատեսված է միայն տան պայմաններում և նմանատիպ այլ
պայմաններում (օրինակ՝ հյուրանոցում) օգտագործելու համար:
-
Խուսափեք սարքի մոտակայքում բաց կրակի աղբյուրներ, օրինակ՝ մոմեր
տեղադրելուց:
-
Այս Wake-Up Light սարքի ներսում գտնվող լուսադիոդային լամպերը
փոխարինման ենթակա չեն: Դրանց շահագործման ժամկետի ավարտից
հետո Wake-Up Light սարքը պետք է ամբողջությամբ փոխարինվի:
-
Եթե Դուք հաճախակի արթնանում եք չափազանց վաղ կամ
գլխացավերով, նվազեցրեք լույսի ինտենսիվության մակարդակը և/կամ
արևածագի նմանակման ռեժիմի սահմանված տևողությունը:
-
Եթե Դուք հաճախակի արթնանում եք զարթուցիչի ձայնից, ավելացրեք
լույսի ինտենսիվության մակարդակը և/կամ արևածագի նմանակման
ռեժիմի սահմանված տևողությունը:
-
Եթե ննջասենյակը կիսում եք մեկ այլ անձի հետ, այդ անձը կարող է
ակամայից արթնանալ սարքի լույսից՝ նույնիսկ եթե նա սարքից գտնվում է
ավելի մեծ հեռավորության վրա: Այդ երևույթի պատճառը տարբեր
մարդկանց մոտ լույսի նկատմամբ տարբեր զգայունությունն է:
-
Սարքի կողմից հոսանքի սպառումը նվազում է, երբ USB միացքին որևէ
սարք միացված չէ, և լամպը, ռադիոն ու էկրանը անջատված են:
Այս սարքը բավարարում է ԵՄ անվտանգության պահանջները հետևյալի
համար.
-
IEC 60598. Լուսավորման սարքեր:
-
IEC 62368. Աուդիո/վիդեո, տեղեկատվական և հաղորդակցության
տեխնոլոգիաների սարքավորում:
-
IEC 62471. Լամպերի և լամպային համակարգերի ֆոտոկենսաբանական
անվտանգություն:
Հայերեն
79

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Hf3651Hf3653Hf3654Hf3650/70

Table of Contents