Metabo PowerMaxx BS BL Original Instructions Manual page 76

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 8
hy
ՀԱՅԵՐԵՆ
Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության
հավաստագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս մարտկոցային
պտուտակադարձիչներն ու հարվածային շաղափները,
յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
*2) և նորմերի *3) բոլոր համապատասխան դրույթներին:
Տեխնիկական փաստաթղթերի համար *4) տես էջ 3:
2. Կիրառման բնագավառներ
Հորատիչ սարքերն ու հարվածային շաղափները նախատեսված
են առանց հարվածի մետաղի, փայտի, պլաստմասսե
մակերեսների և նման նյութերի մեջ հորատելու, ինչպես նաև
պտուտակներ ձգելու և պարուրակներ բացելու համար:
Հարվածային շաղափները լրացուցիչ նախատեսված են քարի,
աղյուսաշարվածքի և պատի մեջ անցքեր բացելու, հորատելու
համար:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարդացեք անվտանգության
բոլոր ցուցումները, կանոնները և ուշադրություն
դարձրեք այս էլեկտրական գործիքի վրա գտնվող բոլոր
զգուշացնող նշաններին:
չհետևելը կարող է հանգեցնել էլեկտրական հարվածի, հրդեհի
և/կամ ծանր մարմնական վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն փաստաթղթերի,
ուղեցույցի հետ միասին:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
Պարտադիր կրեք պաշտպանիչ ականջակալ
հարվածային հորատիչով աշխատելիս (SB... նշումով
գործիքներ/գայլիկոններ): Աղմուկի ազդեցությունը կարող
է խլություն առաջացնել:
Էլեկտրական գործիքը բռնեք մեկուսացված տեղերից,
եթե աշխատում եք այնպիսի վայրերում, որտեղ կարող
եք գործիքով աշխատելիս կամ պտուտակները
76
Անվտանգության ցուցումներին
ամրացնելիս հանդիպել թաքնված էլեկտրալարերին:
Լարման տակ հաղորդալարերի հետ հպման արդյունքում
լարումը կարող է փոխանցվել գործիքի մետաղական մասերին,
ինչը կառաջացնի էլէկտրական հարված:
Անվտանգության ցուցումներ երկար գայլիկոնների
օգտագործման ժամանակ.
ա) Խստիվ արգելվում է աշխատել հորատիչի/շաղափի
համար թույլատրելի արագությունից ավելի բարձր
արագությամբ: Ավելի բարձր արագության դեպքում
գայլիկոնը կարող է ծռվել պարապուրդային պտույտների՝
առանց դետալին դիպչելու պտույտների ժամանակ, ինչը
կարող է վնասվածքների հանգեցնել:
բ) Հորատման գործընթացը միշտ սկսեք ցածր
արագության տակ, և գայլիկոնով դետալին դիպչելուց
հետո: Ավելի բարձր արագության դեպքում գայլիկոնը կարող
է ծռվել պարապուրդային պտույտների՝ առանց դետալին
դիպչելու պտույտների ժամանակ, ինչը կարող է
վնասվածքների հանգեցնել:
գ) Հորատման ժամանակ ավելորդ ուժ մի գործադրեք և
միայն երկայնական ուղղությամբ: Գայլիկոնները կարող
են ծռվել և կոտրվել, ինչը կարող է վերահսկողության կորստի
և վնասվածքների հանգեցնել:
Համոզվեք, որ աշխատանքների իրականացման վայրերում
չկան հոսանքալարեր կամ գազատար, ջրատար
խողովակներ (օրինակ օգտագործելով մետաղափնրտիչ
սարք):
Զգուշացնում ենք, որ վնասված, ժամկետնանց Li-Ion-
մարտկոցներից կարող է թափվել/դուրս տալ թեթևակի
թթու, դյուրավառ հեղուկ:
Մարտկոցի հեղուկի դուրս թափվելու և մաշկին
կպնելու դեպքում, անմիջապես լվացեք մաշկը
բավականաչափ քանակությամբ ջրով: Եթե
մարտկոցային հեղուկը ընկնի աչքերի մեջ, անմիջապես լվացեք
աչքերը մաքուր ջրով և անհապահ դիմեք բժշկական
օգնությանը:
Մարտկոցները անհրաժեշտ է պաշտպանել
խոնավությունից:
Չօգտագործե՛լ վնասված կամ դեֆորմացված մարտկոցներ:
Չվառել մարտկոցները:
Չբացել, չքանդել մարտկոցները:
Չպարփակել մարտկոցների հպակները և չդիպչել նրանց:
Վնասված, անսարք գործիքի վրայից հանել մարտկոցային
բլոկը:
Որևէ կարգաբերումներ կամ տեխսպասարկում
իրականացնելիս պարտադիր գործիքից հանել մարտկոցային
բլոկը:
Մարտկոցային բլոկը գործիքի մեջ տեղադրելիս համոզվեք, որ
գործիքը անջատած է:
Չդիպչել պտտվող (աշխատող) գործիքին:
Թեփն ու այլ մնացորդները մաքրել միայն անջատած գործիքի
պարագայում:
Պտուտակամամուլի կամ սեղմակների միջոցով մշակվող
դետալը ամրացնելով՝ կխուսափեք դետալի շարժվելուց,
անցակնալի պտտվելուց:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Powermaxx bs bl qPowermaxx sb bl

Table of Contents