Whirlpool BI WMWG 81484E EU Manual page 55

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 11
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Նախքան սարքավորումն օգտագործելը կարդացեք
այս Անվտանգության ուղեցույցը: Այն պահեք ձեռքի
տակ՝ անհրաժեշտության դեպքում տեղեկություններ
ստանալու համար: Այս ուղեցույցը և սարքը
պարունակում են անվտանգության կարևոր
նախազգուշացումներ, որոնք անհրաժեշտ է միշտ
պահպանել: Արտադրողը հրաժարվում է ցանկացած
պատասխանատվությունից այս անվտանգության
ուղեցույցի պահանջները չկատարելու, սարքը սխալ
օգտագործելու կամ սխալ կարգավորելու հետևանքով
առաջացող անսարքությունների համար:
Մի թույլատրեք փոքր (0-3 տարեկան)
երեխաներին մոտենալ սարքավորմանը: Մի
թույլատրեք 3-8 տարեկան երեխաներին մոտենալ
սարքավորմանը՝ առանց մշտական հսկողության:
Այս սարքավորումը կարող են օգտագործել 8
տարեկանից բարձր երեխաները և նվազ
ֆիզիկական, զգայարանական կամ մտավոր
կարողություններով օժտված կամ գիտելիքների
կամ փորձի բացակայության տեր մարդիկ, եթե
նրանք գտնվում են հսկողության տակ կամ
տեղեկացված են սարքի անվտանգ
օգտագործման մասին և գիտակցում են դրա հետ
կապված վտանգները: Թույլ մի տվեք
երեխաներին խաղալ սարքավորման հետ:
Երեխաներին արգելվում է մաքրել կամ
վերանորոգել սարքավորումը առանց
հսկողության: Դռնակը բացելու համար ուժ մի
գործադրեք և երբեք մի օգտագործեք այն որպես
աստիճան:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՂԱՆԱԿՆԵՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
նախատեսված չէ արտաքին փոխաանջատիչ
սարքով (օրինակ՝ թայմերով) կամ
հեռակառավարման առանձին համակարգով
կառավարելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է
օգտագործելու կենցաղային և նմանատիպ այլ
պայմաններում, օրինակ՝ խանութների
խոհանոցային տարածքներում, օֆիսային և այլ
աշխատանքային միջավայրերում,
ագարակներում, հյուրանոցներում,
մոթելներում, հյուրատներում և այլ
կացարաններում՝ հաճախորդների կողմից,
ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կամ
լվացքատների ընդհանուր օգտագործման
տարածքներում:
Մեքենան ծրագրերի աղյուսակում նշված
առավելագույն քաշից ավել (չոր գործվածքներ,
կգ) մի բեռնեք:
Այս սարքավորումը նախատեսված չէ
պրոֆեսիոնալ օգտագործման համար:
Սարքավորումը բացօթյա պայմաններում մի
շահագործեք:
Մի օգտագործեք լուծող նյութեր (օրինակ՝
բևեկն, բենզին), լուծող նյութեր պարունակող
լվացամիջոցներ, մաքրող փոշի, ապակյա կամ
ընդհանուր նշանակության մաքրող նյութեր
կամ դյուրավառ հեղուկներ: Մեքենայով մի
լվացեք գործվածքներ, որոնք նախապես
Այս սարքը
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ՀԵՏԵՎԵԼ
մշակվել են լուծող նյութերով կամ դյուրավառ
հեղուկներով:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղափոխվի և
տեղադրվի երկու կամ ավելի անձի կողմից՝
վնասվածքների առաջացման ռիսկերից
խուսափելու համար: Փաթեթավորումը
հեռացնելիս և մեքենան տեղադրելիս օգտագործեք
պաշտպանիչ ձեռնոցներ՝ կտրվածքներ ստանալու
ռիսկից խուսափելու համար:
Եթե չորացման մեքենան ցանկանում եք դնել
լվացքի մեքենայի վրա, նախապես դիմեք մեր
Սպասարկման ծառայության կամ տեղական
դիլերի մասնագետին՝ դրա հնարավորությունը
պարզելու համար: Դա հնարավոր է անել միայն,
եթե չորացման մեքենան լվացքի մեքենային
ամրացվի համապատասխան լրակազմի միջոցով,
որը հնարավոր է ձեռք բերել մեր Սպասարկման
ծառայությունից կամ տեղական դիլերից:
Մեքենան տեղափոխելիս խուսափեք այն
վերևի ծածկից կամ կափարիչից բարձրացնելուց:
Բոլոր տեղադրումները, այդ թվում նաև
ջրամատակարարման (եթե կիրառելի է) և
էլեկտրասնուցման համակարգերի միացումները
պետք է կատարվեն որակավորված
մասնագետների կողմից: Մի նորոգեք կամ մի
փոխարինեք սարքի որևէ մաս, եթե դա
որոշակիորեն չի նշված օգտվողի ձեռնարկում:
Երեխաներին թույլ մի տվեք մոտենալ մեքենայի
տեղադրման տարածքին: Սարքավորման
փաթեթավորումը հեռացնելուց հետո համոզվեք,
որ փոխադրման ընթացքում մեքենան չի վնասվել:
Խնդիրներ հայտնաբերելու դեպքում դիմեք
դիլերին կամ Սպասարկման մոտակա
ծառայությանը: Տեղադրելուց հետո
փաթեթավորման թափոնները (պլաստիկ նյութեր,
փրփրապլաստե մասեր և այլն) անհրաժեշտ է դնել
երեխաների համար անհասանելի տեղում՝
խեղդվելու ռիսկերից խուսափելու համար:
Տեղադրումից առաջ սարքավորումն անհրաժեշտ
է անջատել էլեկտրասնուցման աղբյուրից՝
էլեկտրահարման ռիսկերից խուսափելու համար:
Տեղադրման ընթացքում հետևեք, որ
սարքավորումը չվնասի էլեկտրասնուցման լարը՝
էլեկտրահարման և հրդեհի առաջացման
ռիսկերից խուսափելու համար: Սարքավորումը
միացրեք միայն տեղադրման բոլոր
աշխատանքները ավարտելուց հետո:
Մի տեղադրեք սարքավորումը այնպիսի
վայրերում, որտեղ այն կարող է ենթարկվել
անբարենպաստ պայմանների (օրինակ՝
անբավարար օդափոխություն, 5°C-ից ցածր
կամ 35°C-ից բարձր ջերմաստիճան)
ազդեցության:
Մեքենան տեղադրելիս համոզվեք, որ դրա
չորս ոտիկները կայուն են և ամուր կանգնած են
HY

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Bi wmwg 71483e eu n859991620860Bi wmwg 91484e eu

Table of Contents